Իսրայելի վարչապետի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Կիպրոսի, հույների, քրդերի եւ հայերի դեմ իրականացրած վայրագությունների համար։

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ այս հայտարարությունը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

«Թուրքիա՛, դու պատասխանատվություն ես կրում անհավանական վայրագությունների եւ տառապանքների համար Կիպրոսում, հույների եւ քրդերի դեմ գործողությունների, ինչպես նաեւ հայերի ցեղասպանության համար։ Նաեւ կցանկանայի հիշեցնել թուրքերին, որ նրանք Միջին Ասիայից եկած ժողովուրդներ են, որոնք անօրինական կերպով օկուպացրել են Միջին Ասիան եւ Կոստանտնուպոլիսը, որոնք քրիստոնեական էին մինչեւ նրանց ներխուժումը։ Այնպես որ, լռե՛ք»,-գրել է Յաիր Նեթանյահուն։