Գյումրիում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացած տղամարդիկ՝ 37–ամյա Թելման եւ 33–ամյա Վարդան Կարապետյանները, հորեղբոր որդիներ են։

Դեռեւս հայտնի չէ՝ նրանք ինչ հանգամանքներում են սպանվել։  Իրավապահները կասկածյալին հայտանաբերելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկել։

Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում հայտնել են, որ  դեպքի վայրից հայտնաբերվել է ինքնաձիգի եւ «Մակարով» տեսակի ատրճանակի պարկուճներ։

Նշված դեպքով հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։