Արաբական պետությունների լիգայի ղեկավար Աբուլ Գեյթը կոչ է արել Գազայի հատվածում «պաղեստինցիների դեմ իսրայելական զինվորների հանցագործությունների» միջազգային հետաքննություն անցկացնել, հայտնում է AFP-ն։

«Մենք բախվել ենք միջագային իրվունքի ու օրինականության դեմ կոշտ ագրեսիայի, որը հաստատվել է ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելով»,-նշել է նա։

Պաղեստինցիների բողոքի ակցիան  մեկնարկել է մարտի 30-ին։ Այդ օրվանից ի վեր իսրայելական զինվորականները սպանել են 116 պաղեստինցիների։ Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է մայիսի 14-ին, երբ իսրայելական զինվորականների կողմից հրաձգության զոհ են դարձել 60 պաղեստինցի, ավելի քան 1000-ն էլ վիրավորվել են։