Հավայիում Կիլաուեա հրաբուխը ծխի եւ մոխրի սյուներ է արձակել ավելի քան 9000 մետր բարձրությամբ։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ ժայթքումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 05։00-ին։ Հրաբխային դիտարանի եւ ազգային պարկի աշխատակիցները ավելի վաղ տարհանվել էին։

Հիշեցնենք, որ Կիլաուեա հրաբուխը սկսել է ժայթքել մոտ 2 շաբաթ առաջ, լավան ավերել է տասնյակ տներ եւ ստիպել հարյուրավոր մարդկանց լքել բնակարանները։

Կիլաուեան Հավայիի 5 գործող հրաբուխներից է։