Իրանի ու Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) միջեւ կնքված ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կիրականացվի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու միջոցով։ Այս մասին հայտնել է հայտնել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը NEWS.аm-ի թղթակցի հետ զրույցում։

Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման գաղափարը նախաձեռնել է հայկական կողմը, որը միաձայն ընդունվել է 2016 թվականի վերջին Սանկտ Պետերբուրգում կայացած ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ։

«Մեղրի» ԱՏԳ-ն ստեղծվել է ոչ միայն Հայաստանի եւ Իրանի միջեւ երկկողմ համագործակցության, բայց նաեւ ԵՏՄ-ի ու Իրանի միջեւ համակողմանի համագործակցության համար, եւ փաստացի հարցը վերաբերում է համագործակցության արդյունավետության բարձրացմանը ԵՏՄ անդամ հինգ երկրների միջեւ մի կողմից, իսկ մյուսը կողմից՝ Իրանի հետ»,-նշել է տնտեսագետը։

Նա հավելել է, որ այստեղ անհրաժեշտ է հաշվի առնել Իրանի 80 միլիոնանոց եւ ԵՏՄ-ի 180 միլիոնանոց շուկան եւ ճիշտ քայլերի դեպքում Հայաստանը այս համագործակցությունից պատշաճ տնտեսական օգուտներ կստանա։