Կրթության եւ գիտության նախարարը դիմելու է կառավարությանը՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի դպրոցը հունիսի 1-ից փակելու կառավարության որոշումը կասեցնելու համար: Այդ մասին Արայիկ Հարությունյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դպրոցների փակման հարցի վերաբերյալ: Նախարարության նոր ղեկավարության ընդհանուր դիրքորոշումն է, որ դպրոցներ փակելով հնարավոր չէ հասնել հաջողությունների կրթական ոլորտում»,- նշել է նախարարը։

Նշենք, որ նախորդ կառավարությունը որոշել էր փակել Փյունիկ գյուղի դպրոցը եւ միացնել Արտավազի դպրոցին։ Դրանից հետո՝ 2017թ. սեպտեմբերին դպրոցի աշակերտները բողոքի ակցիա էին սկսել։