Սպիտակ տունը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման նախապատրաստական գործընթացը շարունակում է՝ չնայած գագաթնաժողովը չեղարկելու Փհենյանի սպառնալիքին, հաղորդում է Reuters-ը:

«Մեր կողմից ոչինչ չի փոխվել։ Դա Հյուսիսային Կորեայի հրավերն է եղել, եւ մենք այն ընդունել ենք, ուստի շարունակում ենք առաջ շարժվել հանդիպման նախապատրաստման առումով»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։

Հիշեցնենք, որ Թրամփի եւ Կիմի հանդիպումը պետք է տեղի ունենա հունիսի 12-ին Սինգապուրում։