ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե բացառել է Չինաստանի հետ հաջող առեւտրային բանակցությունների հեռանկարը։

Նրա խոսքով՝ այդ ասիական տնտեսական տերությունը «շատ է փչացել», հաղորդում է AP- ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Չինաստանի հետ առեւտրում տարեկան կորցնում է 500 մլրդ դոլար:

Վաշինգթոնն ու Պեկինը սկսել են առեւտրային տարաձայնությունների շուրջ բանակցությունների երկրորդ փուլը: Սակայն, Թրամփը տարակուսում է, որ հնարավոր կլինի հաջողության հասնել: