The Barn Find Hunter հաղորդման հաղորդավար Թոմ Կոտտերը թաքցրել է ավտոտնակը, որում ավելի քան 60 տարի գտնվել է Mercedes-Benz 300SL Gullwing կուպեի վաղ օրինակը։ Գտնված մեքենան այդ մոդելի 43-րդ օրինակն է եղել, որը թողարկվել է 1954 թվականին։ Վերականգնված մեքենան կարող է շուրջ միլիոն դոլար արժենալ, հայտնում է Motor-ը։

Amelia Island Concours ցուցահանդեսի կազմակերպիչ եւ մեքենայի սեփականատերի ծանոթ Բիլ Ուորների խոսքով՝ 1950-ականների կեսերին «Մերսեդես»-ի հեռացրել են օրիգինալ ներկը։ Սակայն, մեքենայի բոլոր դետալները, այդ թվում՝ թափքի վահանակները, ապակիները, սրահը, փոխանցման տուփը եւ նույնիսկ անվադողերը օրիգինալն են մնացել։ Ռեստավրացիայից հետո, որը 2 տարի կարող է տեւել, այս  Mercedes-Benz 300SL Gullwing-ի գինը կարող է կազմել 900 հազար դոլար։