Ամբողջ աշխարհում թանգարանների աշխատակիցներն այսօր` մայիսի 18-ին, նշում են իրենց մասնագիտական տոնը:

Թանգարանների միջազգային օրը տոնացույցում հայտնվել է 1977թ., երբ Թանգարանների միջազգային խորհրդի նիստում ընդունվել էր ռուսական կազմակերպության առաջարկը մշակութային այս տոնը ներմուծելու վերաբերյալ:

1978 թվականից թանգարանների միջազգային օրն սկսել են նշել ավելի քան  150 երկրներում։

Այս օրը աշխարհի շատ թանգարաններ իրենց դռներն են բացում բոլոր ցանկացողների առաջ ամբողջությամբ անվճար։ Վերջին տարիներին լայն տարածում է գտել «թանգարանային գիշերները», որոնք, որպես կանոն, աշխարհի շատ քաղաքներում անցկացվում են մայիսի 18-ին մոտակա շաբաթ եւ կիրակի գիշերներին։