«Հրապարակ» թերթը գրում է. «Նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պրոֆիլակտիկ աշխատանքներ է իրականացնում հանցաշխարհի ներկայացուցիչների շրջանում։

Նախօրեին ոստիկանության վեցերորդ վարչություն են հրավիրվել տասնյակ գողականներ ու քրեական հեղինակություններ, որոնց հետ բացատրական աշխատանքներ են տարվել, որ նոր իշխանության օրոք իրենց առավել զգուշավոր պահեն, զերծ մնան ակտիվ գործողություններից, քանի որ քաղաքական նոր իրողություններ եւ նոր ժամանակաշրջան են թեւակոխել։

Ի դեպ, ոստիկանությունում կադրային «ռակիրովկաների» նոր փուլ է սկսվելու, երեկ տեղեկացանք, որ ազատման դիմում է գրել ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը, որն այդ պաշտոնին է 2016-ից, մինչ այդ Հակոբյանը ՃՈ ծառայության պետն էր, ինչպես նաեւ ոստիկանության օպերատիվ փնտրողական՝ 7-րդ վարչության պետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում