«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն ամբողջությամբ ձեւավորված է  եւ անցել է աշխատանքի: Նշանակված նախարարներից բոլորից շատ տարակուսանքի տեղիք տվեցին մշակույթի եւ սփյուռքի նախարարների նշանակումները (Տարբեր պատճառներով):

Ըստ «Փաստ» օրաթերթի աղբյուրների, իրականում ժամանակավոր կառավարության կազմում այս նշանակումները առավել ժամանակավոր են, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի ազգային ժողով ներկայացնել կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնություն: Ըստ այդմ կառաջարկվի  նշյալ երկու նախարարությունները փակել եւ դարձնել կառավարությանն առընթեր մարմիններ:

Մեկ այլ վարկածով, սփյուռքի նախարարությունը կարող է դառնալ ԱԳՆ ստորաբաժանում: Չի բացառվում, որ կառավարությանն առընթեր մարմին դառնա նաեւ տարածքային կառավարման նախարարությունը:

Փոխարենը, ամենայն հավանականությամբ, նախարարության կարգավիճակ կստանան ՀՀ Ոստիկանությունը  (կկոչվի ներքին գործերի նախարարություն) եւ ազգային անվտանգության ծառայությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում