Նոր Զելանդիայից քիչ հեռու 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային կղզու Օփոթիքի քաղաքի հյուսիս-արեւելքում՝ 544 կմ հեռավորության վրա, որի կենտրոնը գտնվում էր 10.6 կմ խորության վրա: Զոհեր կամ վիրավորներ չկան: Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: