Ինդոնեզիայում դատախազները պահանջում են մահապատժի ենթարկել արմատական իսլամական կղերական Աման Աբդորրրահմանին, փոխանցում է AP-ն:

Ինդոնեզիայում «Իսլամական պետության» զինյալների ենթադրյալ գաղափարական առաջնորդը մեղադրվում է բանտից մի քանի հարձակում կազմակերպելու համար, այդ թվում՝ 2016 թվականի հունվարին տեղի ունեցած ահաբեկչության, որի հետեւանքով չորս քաղաքացի եւ չորս հարձակվող էր մահացել:

Դատախազները գտնում են, որ Աբդուրրահմանը, գտնվելով բանտում, կարողացել է արմատականություն տարածել եւ շփվել իր կողմնակիցների հետ այցելուների եւ տեսազանգերի միջոցով բանտում: