ԼԳԲՏ անձանց միջազգային ասոցիացիայի (ILGA) եվրոպական մասնաճյուղը հրապարակել է հոմոֆոբիայի վարկանիշը: Ադրբեջանը վարկանիշում զբաղեցրել է 49-րդ տեղը, հաղորդում է haqqin.az-ը:

Վարկանիշը կազմվել է վեց պարամետրերի հիման վրա. հավասարություն եւ ոչ խտրականություն, ընտանիք ստեղծելու հնարավորություն, ատելության խոսքի արգելում, կարգավիճակի օրինական ճանաչում եւ սեռը փոխելու հնարավորություն, քաղաքացիական հասարակության մասն լինելու հնարավորություն եւ գեյերին, լեսբուհիներին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին եւ ինտերսեքս անձանց ապաստան տրամադրելու հնարավորություն:

Այդպես, Ադրբեջանում այլ եվրոպական երկրների համեմատ անհանդուրժողականության մակարդակը շատ բարձր է: