Վաշինգտոնը ցանկանում է գլոբալ կոալիցիա ստեղծել «իրանական ռեժիմի» եւ նրա «ապակայունացնող գործողությունների» դեմ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթ, փոխանցում է AFP-ն:

Հաջորդ շաբաթվա սկզբում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կներկայացնի Վաշինգտոնի՝ Իրանի դեմ հետագա գործողությունների մանրամասն պլանը ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային գործարքից դուրս գալուց հետո:

«ԱՄՆ-ն կանի ամեն ինչ կոալիցիա ստեղծելու համար», - ասել է Նոյերթ: Նրա խոսքով՝ նպատակն է «միավորել աշխարհի երկրները՝ իրանական ռեժիմին ավելի իրատեսական հայացքով նայելու համար», այդ թվում՝ նրա «ապակայունացնող գործողություններին, որոնք սպառնալիք են ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ աշխարհի համար»:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ կոալիցիան չի լինի «հակաիրանական», քանի որ ԱՄՆ-ն «իրապես աջակցում է Իրանի ժողովրդին»՝ ի տարբերություն իրանական իշխանությունների «վատ գործողություններին»: Որպես օրինակ Նոյերթը նշել է Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան: