Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը:

Միջոցառման ընթացքում Երեւան եւ Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաեւ պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական եւ վավերագրական նոր կինոնկարներ:

Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ:

Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» ֆիլմը: Այն կներկայացնեն ֆիլմի ռեժիսոր Վալերի Տոդորովսկին եւ գլխավոր դերակատար Աննա Իսաեւան /դերասան, բալետի պարող/:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության, Երեւանում Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի, «Շարմ Հոլդինգ» ընկերության, «Անդիրիանովա-Կինո» ընկերության, «ՌոսԳոսՍտրախ» ընկերության, «Մոսկվա» կինոթատրոնի, «Գրանդ հոթել Երեւան» հյուրանոցի աջակցությամբ: