Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր կինը՝ Մելանյան հրավիրված չեն արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքին, սակայն  մտադիր են նրանց նվեր անել, հայտնում է  People–ը։

Սպիտակ տան ներկայացուցիչ Լինդսեյ Ուոլթերսը հաստատել է, որ Թրամփները նվիրատվություն կանեն բարեգործական կազմակերպության այն ընտանիքին, որին Հարրին ու Մեգանը առաջարկել են հյուրերին։

«Նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը իրենց ներդրումը կանեն յոթ բարեգործական կազմակերպություններից մեկին, որոնք արքայական զույգը նշել է նվերների փոխարեն»,–հայտնել է Ուոլթերսը։