Instagram սոցիալական ցանցը ռեփոստերի նոր գործառույթ է գործարկել: Օգտատերերը կկարողանան կիսվել նորությունների ժապավենի իրենց հրապարակումներով Stories բաժնում՝ ուղեկցելով դրանք իրենց սեփական մեկնաբանություններով, ավելացնելով ստիկերներ, հեշթեգեր, գեոլոկացիա եւ այլն: Ընդ որում, օգտատերերի ընկերները կկարողանան տեսնել այն մարդու անունը, ով արել է հրապարակումը, եւ այցելել նրա էջ:

Այն դեպքում, եթե օգտատերը չի ցանկանում, որպեսզի նրա հրապարակումը կրկին տարածեն, նա կարող է միացնել հատուկ գործառույթը հավելվածի կարգավորումներում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով TechCrunch-ը: