Ռուսաստանում արգելափակումը շրջանցելու համար Telegram մեսենջերը կարող է օգտագործել Պաշտպանության նախարարության գիտնականների կողմից շուրջ 10 տարի առաջ արտոնագրված միջոցների նմանությամբ մեթոդներ, հայտնում է «Կոմերսանտը»։ Խոսքը IP–հասցեների ավտոմատ փոխման մասին է, որի երեք արտոնագիր են ստացել ՌԴ ՊՆ կապի ռազամական ակադեմիայի մասնագետները 2007-2009 թվականներին։  

ՊՆ արտոնագիրը նկարագրում է «փաթեթ փաթեթի մեջ» գաղափարի իրականացման տարատեսակ միջոցները, հայտնել է «Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» գլխավոր տնօրեն Անդրեյ Գրյազեւը։ Հենց այդ հայեցակարգն է օգտագործում Telegram–ը միջանցիկ ծածկագրման գաղափարի հետ մեկտեղ։ Այս մեթոդներից որեւէ մեկի կիրառումը անարդյունավետ է, պարզաբանել է նա։

Telegram–ի հատուկ ուղղվածության կառույցներից մեկի նախկին տնօրեն Անտոն Ռոզենբերգը հայտարարել է, որ մեսենջերը դրանք չի օգտագործել։