Մոսկվա-Մախաչկալա գիշերային չվերթի ուղեւորը «Վնուկովո» օդանավակայանից մեկնելուց առաջ սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝, վկայակոչելով աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայություններում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռ մուտք գործելուց հետո ուղեւորներից մեկը ոչ ադեկվատ եւ ագրեսիվ է իրեն պահել, իսկ ավելի ուշ անձնակազմին հայտարարել է, որ կպայթեցնի ինքնաթիռը: Ողեւորի արած հայտարարություններից անմիջապես հետո մասնագետներ են ժամանել, որոնք ստուգել են օդանավը, սակայն որեւէ պայթուցիկ չեն հայտնաբերել: Ուղեւորը հեռացվել է թռիչքից եւ փոխանցվել ոստիկանությանը: