Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝

Տիգրան Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։