Ֆրանսիայում երկրի տարածքում նոր ահաբեկչություն նախապատրաստելու կապակցությամբ երկու տղամարդ է ձերբակալվել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլլոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նախարարի փոխանցմամբ՝ խոսքը Եգիպտոսից ներգաղթած երկու եղբայրների մասին է: Նա հավելել է, որ հարձակվողները ցանկանում էին ահաբեկչական հարձակում կազմակերպել ուժեղ թույնի կամ պայթուցիկի կիրառմամբ: