Մայամիում Դոնալդ Թրամփի գոլֆի ակումբի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո տղամարդ է ձերբակալվել: Այս պահին զոհերի մասին տեղեկություն չկա, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը: Ոստիկանությունը հաղորդել է, որ հասարակական անվտանգությանը սպառնացող վտանգ եւս չկա: Մանրամասները դեռ հայտնի չեն:

Գոլֆ հանգստավայրը, որը նախկինում հայտնի էր Doral Resort & Spa անունով, Trump կազմակերպության կողմից ձեռք էր բերվել 2012 թվականին: