Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ մայիսի 18-ին, այցելել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան եւ ներկա գտնվել Թանգարանների միջազգային օրվան նվիրված արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների նշանակությունն ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման, մշակութային եւ գիտակրթական տեսանկյուններից։

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, պաշտոնատար այլ անձինք։