Մայիսի 18-19-ը հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին՝ շրջանների զգալի մասում, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-19-ը 1-2 աստիճանով կբարձրանա, 20-21-ը՝ 3-4 աստիճանով կնվազի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 18-19-ը երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 20-ին կեսօրից հետո, 21-23-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը` +22+24,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+28,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +11+13, ցերեկը` +24+27,

Արարատում՝ գիշերը`+11+15, ցերեկը` +27+29,

Արմավիրում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +27+29,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +27+29,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +20+24,

Արցախում՝ գիշերը` +10+14, ցերեկը՝ +23+27: