Մոսկվան չի բացառում Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման հնարավորությունը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Տեսականորեն հանդիպում հնարավոր է բոլոր մակարդակներում, ներառյալ՝ բարձրագույնը, սակայն դրա համար նրանց պետք է լավ նախապատրաստել»,- ասել է փոխնախարարը` պատասխանելով հարցին, թե արդյոք այս տարի հնարավոր է Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը: