Մեքսիկայում ոստիկանության եւ զինվորականների մասնակցությամբ կալանավորվել է բանդայի պարագլուխը, որի տունը վագր էր պահպանում, փոխանցում է AFP-ն:

Ձերբակալության ընթացքում առգրավվել է զենք, թմրամիջոցներ, ռադիոկապի սարքավորումներ եւ տունը պահպանող վագրը: Բանդայի պարագլուխը, որի անունը չի նշվում, կասկածվում է Սան Մարտին քաղաքում վառելիքի հափշտակման համար:

Վառելիքի հափշտակությունների հետեւանքով Մեքսիկայի պետական նավթային Pemex ընկերությանը  միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել :