Իսրայելը պարբերաբար խախտում է պաղեստինցիների իրավունքները: Գազայի հատվածի 1.9 միլիոն բնակիչները «ծննդյան պահից մինչ մահ արգելափակված են թունավոր ետնախորշում»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը, փոխանցում է Reuters–ը։

Զեյդը կտրուկ քննադատել է Իսրայելին՝ նշելով, որ երկուշաբթի անվտանգության ուժերը սպանել են 60 պաղեստինցու։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Գազայի հատվածում բողոքի ակցիաների ժամանակ իսրայելական զինվորականների կողմից հրաձգության հետեւանքով ավելի քան 60 պաղեստինցի է սպանվել, 1000–ից ավելին էլ վիրավորվել են։ Իսրայելը պնդում է, որ ակցիային մասնակցել են ՀԱՄԱՍ–ի ահաբեկիչները: