Արդշինբանկը շարունակում է տրամադրել կենսաթոշակային քարտեր, որոնց թողարկումն ու սպասարկումը անվճար է: Առանձնանալով հատուկ կենսաթոշակառուների համար մշակված արտոնյալ սակագներով՝ այս քարտերը կենսաթոշակի ստացման առավել ապահով եւ շահավետ միջոց են:

Հիշեցնենք, որ գործող կենսաթոշակային քարտի միջոցով հնարավոր է ստանալ նվազող սահմանաչափով կենսաթոշակային վարկային գիծ առանց տարեկան տոկոսադրույքի:  Վարկային գիծը տրամադրվում է կենսաթոշակի առավելագույնը եռապատիկի չափով, մինչեւ 50 ամիս մարման ժամկետի հնարավորությամբ: Հաճախորդից գանձվում է միայն ամսական պայմանագրային գումարի 2%-ը, որն ամբողջությամբ ուղղվում է վարկային գծի մարմանը եւ ամսական սպասարկման միջնորդավճար՝ վարկային գծի պայմանագրային գումարի ընդամենը 1%-ի չափով:

Կենսաթոշակային քարտեր ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով միայն անձնագիր, հանրային ծառայությունների համարանիշ եւ կենսաթոշակային գրքույկ: Վարկային գիծը տրամադրվում է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Կենսաթոշակային քարտերի եւ վարկային գծերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/cKZWMu, https://goo.gl/hom6UB կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին: