Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 21 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 7, խարդախության 4, անձնական ունեցվածքի գողության եւ հարկերից խուսափելու 3-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, յուրացման կամ վատնման եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետեւանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: