BMW ընկերությունը  2018 թվականին կներկայացնի իր X5 քրոսովերի նոր սերունդը, հայտնել է ապրանքանիշի ղեկավար Հարալդ Քրյուգերը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:

Տեղեկություն այն մասին, թե որտեղ է կայանալու շնորհանդեսը եւ երբ, դեռ չի հաղորդվում: Սպասվում է, որ նոր BMW X5-ի ցուցադրությունը տեղի կունենա կա՛մ տարվա երկրորդ կեսին միջազգային ավտոսրահներից մեկի շրջանակներում, կա՛մ մոդելի շնորհանդեսին նվիրված հատուկ միջոցառման ժամանակ: