Նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայությունը: Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլյան դուրս էր գրվել ապրիլի 9-ին:

Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները թունավորվել էին Բրիտանիայի Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին: Մեծ Բրիտանիայի իշխանությունները հայտարարել էին, որ նրանք թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նյարդա-պարալիտիկ նյութով, եւ հարձակման համար մեղադրել են Ռուսաստանին: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները: