Բարձրագույն դատական խորհուրդն ու գլխավոր դատախազն ընտրվել են, եւ որեւէ գործողություն չի կատարվելու, որը կհակասի իշխանությունների տարանջատման սկզբունքին: Այս մասին այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով գլխավոր դատախազի հրաժարականի պահանջին, Զեյնալյանն ասաց. «Գլխավոր դատախազն ընտրման մեխանիզմով է ընտրվել, մենք որեւէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանության տարանջատման սկզբունքին»: