Կլիմայի մասին փարիզյան համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումը «վտանգավոր անհեթեթություն է»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Լորան Ֆաբին, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ աշխարհում կլիման վատանում է ավելի արագ, քան սպասվում էր: Ֆաբիի խոսքով՝ ԱՄՆ-ի՝ փարիզյան համաձայնագրից դուրս գալը «շատ լուրջ հարված է» հասցրել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

Նա նշել է, որ գլոբալ բնապահպանական պակտ է անհրաժեշտ ստեղծել, որպեսզի երկրները չհրաժարվեն իրենց բնապահպանական պարտավորություններից: