«Հյուսիսային հոսքի 2» նախագծի մասին ԱՄՆ հայտարարությունը նախագծի իրականացման շուրջ ստեղծված իրավիճակը ավելի է դժվարացնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Իհարկե, այդ թեման բավականին ակտիվորեն կներառվի օրակարգում ( Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունների), կարելի է դա շարունակել մեծ վստահությամբ»,–նշել է նա։

Պեսկովի խոսքով՝ Պուտինի ու Մերկելի բանակցություններում արդիական կլինեն միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիայում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Նա հավելել է, որ Պուտինի եւ Մերկելի բանակցությունները կընթանան սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով։ Նրանք արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսով հանդես կգան։