Էմոջիները 21-րդ դարի հասարակության անբաժանելի մասն են դարձել։

AFP–ի փոխանցմամբ բրիտանական գիտնականները օգտագործում են էմոջիները, որ աշակերտներին բացատրեն գրական ստեղծագործությունների էությունը։ Բացի այդ, սմայլիկները օգնում են երեխաներին սովորել անգլերեն ու այլ լեզուներ։

Բորնմուտի քոլեջի անգլերենի ուսուցիչ Շառլոտա Հոջսոնը նշում է, որ օգտագործում են էմոջիներ, որ օգնեն աշակերտներին հասկանալ Շեքսպիր։

Ստոկտոնի միջնակարգ դպրոցի օտար լեզուների ուսուցիչ Լուկա Կուլմանը գտնում է, որ էմոջիները օգտակար են. «Այնտեղ, որտեղ հնարավոր է ես անգլերեն բառերը փոխարինում եմ էմոջիներով»,–ասել է նա։