Թուրքիայի Անթալիա նահանգի Կեմեր քաղաքում հինգաստղանի հյուրանոցի աշխատակիցները բռնել են ռուս զբոսաշրջիկներին, որոնք փորձել են մեծ քանակությամբ հյուրանոցի իրեր դուրս հանել, հայտնում է НТВ–ն։

YouTube–ում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես են հյուրանոցի աշխատակիցները ռուսների ուղեբեռից հանում զուգարանի թղթի գլանակները, ծածկոցները, օճառներ, շամպունի շշերը, փաթեթավորված թեյի տուփերը, մրգերով տոպրակ, տասնյակ ափսեներ։