ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ միասին այսօր՝ մայիսի 18-ին, այցելել է ՀՀ հարավ արեւմտյան սահմանագիծ՝ նախիջեւանյան ուղղություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին երկու նախարարները զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ուղղության ծառայության առանձնահատկություններին։

Նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարությանը հանձնարարեց լինել մշտապես զգոն, չտրվել որեւէ սադրանքի, սակայն խստագույնս կանխել հակառակորդի ցանկացած առաջխաղացում»: