Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի աշխատանքում խափանում է գրանցվել, հաղորդում է Gazeta-ն: Ներկայումս Facebook–ի էջը բրաուզերից բացելու ժամանակ սխալի մասին հաղորդագրություն է հայտնվում։

Instagram-ը օգտատերերին հայտնել է, որ «ժապավենը հնարավոր չէ թարմացնել»:

Downdetector կայքի փոխանցմամբ՝ Facebbok–ի աշխատանքի խափանումը նկատվում է Ռուսաստանում եւ Հյուսիսային Եվրոպայում: Instagram-ը ընդհատումներով է աշխատում Հարավային Ամերիկայում: