Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքների ամփոփման մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է տեղեկությունը այն մասին, թե նախկին ռուս լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից, հաղորդում է Gazeta-ն:

«Աստված նրան առողջություն տա։ Մենք շատ ուրախ ենք»,–ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ եթե մարդը թունավորվում է մարտական նյարդային թույնով, ապա մահը կարճ ժամանակում վրա կհասներ:

«Հուսով եմ, որ ողջ, առողջ եւ անվնաս կլինի»,–եզրափակել է Պուտինը։