Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն է պատասխանատվություն կրում այն «սադրիչ որոշումների արդյունքների համար, որոնք խաթարում են խաղաղ գործընթացը»՝ նկատի ունենալով Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացումը։ Այս մասին նա հայտնել է Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ, փոխանցում է Anadolu-ն։

Էրդողանը շեշտել է, որ երբեք չի ընդունի դեսպանատան տեղափոխության մասին ԱՄՆ որոշումը։ Նա նաեւ ՄԱԿ-ին ու մյուս միջազգային կազմակերպություններին կոչ է արել հետաքննել «պաղեստինյան ժողովրդի դեմ հանցագործությունները՝ անկախ ու թափանցիկ հիմունքներով»։ Էրդողանը նախօրեին հայտնել էր, որ ՄԱԿ-ը «սպառված է, հյուծված է, այդ կազմակերպությունը քայքայվել է»։

ԱՄՆ-ն մայիսի 14-ին իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ է տեղափոխել, ինչը զանգվածային բողոքների պատճառ է դարձել պաղեստինցիների շրջանում։ Երուսաղեմցի զինծառայողների հետ բախումներում զոհվել է 59 պաղեստինցի, եւս մի քանի հազարը վիրավորում է ստացել։