Արագընթաց նավակը շաբաթ գիշերը բախվել է Կրետեի հարավային ափի ժայռերին, երեք մարդ է զոհվել ու մեկը ՝ ծանր վիրավորվել, հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով АМНА լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել 01։30-ին։

Մոտակայքում գտնվող ձկնորսները հայտնել են, որ նավակը արագություն է հավաքել ու անհայտ պատճառներով բախվել ժայռերին։

Ծանր վիրավորված ուղեւորին բարձրացրել են ձկնորսները, նրան հոսպիտալացրել են։

Բոլոր զոհվածներն ու վիրավորվածները երիտասարդներ են՝ մոտ 30 տարեկան։