Ղազախստանը մտահոգություն է հայտնել Պաղեստինում իրավիճակի սրման կապակցությամբ ու միջազգային համայնքին կոչ է արել հնարավոր միջոցառումներ ձեռնարկել խաղաղ բնակչության դեմ բռնությունները դադարեցնելու համար։ Այս մասին Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ստամբուլում հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրատ Աբդրախմանովը՝ 2018 մայիսի 14-ին Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ։

ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ղազախական կողմը մտահոգություն է հայտնել Պաղեստինում իրավիճակի սրման կապակցությամբ, հայտնել խաղաղ բնակչության դեմ զինված ուժ կիրառելու անընդունելության մասին ու միջազգային համայնքին կոչ արել անհապաղ ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը՝ բռնությունը դադարեցնելու համար։

Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է, որտեղ պաղեստինցիները ու իսրայելցիները պետք է հարգեն միմյանց համագոյակցման իրավունքը, ասվում է մամուլի հաղոդագրության մեջ։

Նախարարի խոսքով՝ այդ իրավունքը որեւէ կասկածի ենթարկելու, նաեւ քաղաքի կարգավիճակը փոխելու՝ ցանկացած փորձ սպառնալիք է Մերձավոր արեւելքում խաղաղությանն ու կայունությանը։