Մայիսի 14-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ  մայրաքաղաքի Այգեստան 11 փողոցի տներից մեկում 60-ամյա տղամարդ է մահացել:

Նախնական տվյալներով Գեւորգ Մաթոսյանը մահացել էր դիակի հայտնաբերումից օրեր առաջ` գլխին ստացված վնասվածքների հետեւանքով:

Մաթոսյանի դին գտել էր նրա տանը կնոջ հետ բնակվող ընկերը, որը մինչեւ այդ կարծում էր, թե Մաթոսյանը կորել է:

Հարուցվել է  քրեական գործ սպանության հատկանիշներով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում հանցագործությունը  բացահայտվել է:

Նշենք, որ 56-ամյա տղամարդը օրեր առաջ էլի էր ոստիկանություն դիմել եւ հայտնել էր, որ կնոջ որդին  կացնով հարվածել է իրեն եւ նռնակ նետել իր ուղղությամբ:

Որպես կասկածյալ բերման ենթարկվեց Մաթոսյանի ընկերոջ խորթ որդին` 20-ամյա Անդրեյ Խալիլյանը: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ասել, որ կացնով սպանել է խորթ հոր ընկերոջը, այնուհետեւ նռնակ նետել խորթ հոր ուղղությամբ: