Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը մտահոգություններ ունի ուղիղ եթերների առնչությամբ:

Այսօր՝ մայիսի 19-ին, հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը հարցին, թե ինչպես է վերաբերվում Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձակմանը՝  հաշվի առնելով այն փաստը, որ աշխատասեղանին դրված փաստաթղթերը երեւում էին, Արթուր Վանեցյանը նշեց, որ կան մտահոգություններ:

«Պետք է քննարկենք մեր գործընկերների հետ այդ հարցը»,- ասաց ԱԱԾ նորանշանակ պետը: