«Կոկաինի գործով» նշանակված ԴՆԹ-ի գենետիկական փորձաքննության արդյունքները չեն հաստատել թմրամիջոցով ճամպրուկների վրա մեղադրյալ Վլադիմիր Կալմիկովին, Ալի Աբյանովին եւ Իշտիմիր Խուջամովին պատկանող կենսաբանական հետքերի առկայությունը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ամբաստանյալներից մեկի փաստաբան Ալեքսանդր Կոստանյանցը: «Գենետիկական եւ կենսաբանական փորձաքննությունների արդյունքները, ներառյալ կոկաին պարունակող ճամպրուկներից ստացված փորձանմուշները, չեն ապացուցել Աբյանովի առնչությունը  հանցագործություններին: Փորձագիտական եզրակացությունները չեն նշում նրա մասնակցութունը ոչ ուղղակիորեն, ոչ անուղղակիորեն», - ասել է նա:

Գործի մյուս մեղադրյալների փաստաբանները, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, համաձայնել են, որ իրենց պաշտպանյալների գործով փորձաքննության պատասխանները «բացասական արդյունք են ցույց տվել»: Գործակալությունը իրավապահ մարմիններից պաշտոնական մեկնաբանություններ չի ստացել:

Կոկաինի տեղափոխման հետ կապված սկանդալը սկսվել էր այս տարվա փետրվարին, երբ հայտնի դարձավ, որ Բուենոս Այրեսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում գտնվող դպրոցի աստիճանների տակ հայտնաբերվել է 362 կգ կոկաին: