Այսօր Արցախի զորամասերից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ։

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե Դավիթ Տոնոյանին ուղեկցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ- գնդապետ Մովսես Հակոբյանը եւ ԱՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը։ Դավիթ Տոնոյանը զինծառայողների եւ նրանց հրամանատարների հետ քննարկել է ծրագրի արդյունավետության եւ շարունակականության խնդիրները, լսել նրանց հարցերը։

Հանդիպման վերջում պաշտպանության նախարարը բարի ծառայություն մաղթեց զինծառայողներին եւ նշեց, որ սա մեր զինված ուժերի համար կարեւոր ծրագիր է։