Բաղրամյան 26-ից դատական համակարգին ուղղված հրահանգներ չեն լինելու: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինձ զեկուցում են, որ Հայաստանումմ դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, այն պատճառով, որ դատարանները եւ դատավորները չգիտեն ինչ անեն,  ինչպես վարվել: Իսկ ինչու, քանի որ նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել հրահանգներով, եւ գաղափարներ են հնչում, թե միգուցե իմաստ ունի կաթվածահար չանել դատական համակարգը եւ օգնել կողմնորոշվել այս կամ այն հարցում: Ես ուզում եմ ասեմ, որ դա ինձ համար կարմիր գիծ է եւ չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որեւէ ներկայացուցիչ հատի այդ գիծը: Մենք պետք է հնարավորություն տանք 2 բանի, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակում կայացնեն որոշումներ եւ, երկրորդը, փակենք նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու ճանապարհը: Որեւէ իշխանավոր իրավունք չունի դատավորին հրահանգ տալ որեւէ գործով»,- ասել է նա:

Փաշինյանը նաեւ անդրադարձել է կալանքի սանկցիաներին եւ ասել, որ պետք չէ բոլոր դեպքերում կալանավորելու որոշում կայացնել, քանի որ ՔԿՀ-ներում խնդիր է առաջանում:

«Կալանավորված անձանց թիվը չպետք է գերազանցի քնելատեղերի թվին, երբ կալանավորները հերթով են քնում եւ խոշտանգվում են»,-ասել է նա: