Գրոզնիում Արխանգել Միխայիլ ուղղափառ եկեղեցու ծխականներին բռնելու փորձի ժամանակ 4 զինյալները սպանվել են: Այս մասին հայտարարել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը:

Գրոզնիի կենտրոնում գտնվող Արխանգել Միխայիլ ուղղափառ եկեղեցու վրա զինյալներին հարձակման արդյունքում եւ նրանց ոչնչացնելու հատուկ գործողության ընթացքում երկու իրավապահներ եւ մեկ ծխական սպանվել է: Այս մասին մայիսի 19-ին հաղորդել է իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ըստ վերջին տվյալների՝ երկու ոստիկանները սպանվել են, եւս երկուսը` վիրավորվել, բացի այդ ծխականներից  մեկը սպանվել է, մյուսը վիրավորվել է», - ասել է աղբյուրը:

Նա հաստատել է, որ հատուկ գործողությունը մի քանի րոպե է տեւել, այն վերահսկել  է անձամբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը:

Ներկայումս, եկեղեցու շուրջ իրավիճակը կարգավորվում է, մասնավորապես, վերականգնվել է ճանապարհային երթեւեկությունը: